Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու սովորությունից

Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու սովորությունից

Գիտականորեն եղունգները կրծոտելու սովորությունը կոչվում է օնիխոֆագիա: Օնիխոֆագիայի զարգացման պատճառները պետք է փնտրել մարդու հուզական վիճակի մեջ. սթրեսներ աշխատանքում, դպրոցում, ինստիտուտում կամ էլ անբավարարվածության զգացում` ինքդ քեզանից: Այո-այո, ցածր ինքնագնահատականը և «ինքդ քեզ կրծելու» սովորությունը խիստ կապված է եղունգները կրծելու սովորության հետ:


Հետաքրքիրն այն է, որ նայելով կրծոտած եղունգներին, մարդու մոտ ավելի է իջնում ինքնագնահատականը և սկսում է դրանք կրծոտել կրկնակի ուժով: Գիտնականներն ուսումնասիրել են 27 տարեկան մարդկաց խումբ, ովքեր ունեն եղունգները կրծելքու սովորություն, և պարզել, որ խմբում փորձարկվողներից բոլորի մոտ առկա է անհանգստության բարձր զգացում:


Պարզվել է, որ մարդիկ կրծում են եղունգները կամ հուզական լարվածության արդյունքում, կամ` վստահ չեն իրենց նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ հայտնի մարդիկ նույնպես տառապել են այս վնասակար սովորությամբ: Մանուկ հասակում Ալեքսանդր  Սերգեևիչ Պուշկինի ձեռքերը կապել են, բայց այդպես էլ չի հաջողվել ազատել նրան այդ սովորությունից:


Ավելի հաճախ օնիխոֆագիան առաջանում է դեռահաս տարիքում` ինտելեկտուալ և հոգեկան լարվածության հետևանքով: Պետք է նշել, որ կանայք և աղջիկներն այդ վնասակար սովորությանն ավելի մեծ նախատրամադրվածություն ունեն:


Եղունգի ամբողջական սերտաճման միջին ժամանակը տատանվում է 3-5 ամիս: Ստացվում է, որ այդ ժամանակահատվածում եղունգներն ամբողջությամբ «ուտվում են»: Իսկ այժմ պատկերացրեք, թե ի՞նչ քանակությամբ եղունգներ կուտեք ամբողջ կյանքի ընթացքում, եթե այդպես էլ չազատվեք այդ սովորությունից: Այդքան էլ հաճելի չէ, ճի՞շտ է:


Եղունգները կրծելու սովորությունը վնասակար է այն պատճառով, որ վերջինիս հետևանքով առաջանում են ծլեպներ և փոքր վերքեր` մատերի ծայրերին, որտեղ կարող են ընկնել հիվանդածին մանրէներ  և առաջացնել լուրջ բորբոքային գործընթացներ:


Ներկայումս կան շատ միջոցներ` եղունգները կրծոտելու սովորությունից ազատվելու համար: Երեխաների և տղամարդկանց համար կարելի է խորհուրդ տալ հատուկ դառը ամրապնդիչ լաքեր: Այդ լաքերի կտրուկ և շատ դառը համը կօգնի արագ ազատվել վնասակար սովորությունից, իսկ լաքերի կազմի մեջ մտնող վիտամինները և միկրոէլեմենտները կօգնեն վնասված եղունգներին արագ աճել և վերականգնվել: Նման լաքերը պետք է օգտագործել կանոնավոր: Երեք օրը մեկ մաքրեք հին լաքը և քսեք նորը: Եթե մոռանաք նորացնել այն, եղունգը` ծայրից ջարդվելով, կսկսի պոկվել, իսկ դա նշանակում է՝ ձեր եղունգը կդադարի դառը լինելուց,  և կրծելու սովորությունը կարող է կրկնվել:


Աղջիկները և կանայք կարող են դիմել եղունգների աճեցման խնդիրներով զբաղվող մասնագետի:


Արհեստական նյութից (ակրիլից կամ գելից) լաքերը շատ պինդ են, ուստի դրանով պատված եղունգի կրծելը լիովին խնդրահարույց է: Ցանկանում եք երկարացնե՞լ եղունգները. այդ դեպքում արեք թանկարժեք շքեղ դիզայն` բնական եղունգների վրա։ Կրծոտել նման գեղեցկությունը, որի համար ծախսել եք ոչ փոքր գումար, ուղղակիորեն կափսոսեք:


Ծլեպների դեմ պայքարելուն կօգնի կուտիկուլաների համար նախատեսված հատուկ բուժիչ յուղը՝ բուժական խոտերի հյութահանուկով: Արդյունքի հասնելու համար յուղից պետք է օգտվել ոչ պակաս, քան օրական երեք անգամ: Մի քիչ յուղ քսեք կուտիկուլայի վրա և մերսման շարժումներով ներմերսեք մինչև եղնգարմատ: Յուղի կանոնավոր ընդունումից մի քանի օր անց դուք կնկատեք, որ ձեր մատները ձեռք են բերել գեղեցիկ խնամված տեսք: Հասնելով կուտիկուլաների և ծլեպների շուրջ վերքերի ամբողջական առողջացման՝ կմնա միայն ձեռքերը պահպանել կատարյալ վիճակում՝ օրական մեկ անգամ օգտագործելով յուղը:


Եթե եղունգները կրծելու սովորության հետ մեկտեղ տառապում եք քնի խանգարումից, դյուրագրգռությունից, արտահատված հոգնածությունից, հիշողության նվազումից կամ կպչուն անհանգստության զգացողությունից, դիմե՛ք բժիշկի: Փորձառու մասնագետի հետ խորհրդակցությունը կօգնի «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից: Հոգեբանները կարծում են, որ «եղունգները կրծելու» սովորությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ  ինչ-որ բանի պատճառով «ինքդ քեզ կրծոտելու» սովորություն: Հնարավոր է՝ դուք ուղղակի դժգոհ եք ձեզանից կամ էլ հոգու խորքում ինչ-որ բանի համար ձեզ եք մեղադրում:

 

Սկզբնաղբյուր. shkolazhizni.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. bbcont.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ

Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:

0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am
Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...

Համակարգչի վտանգները.
Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...

ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները
ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Սալուտեմ 1.2021
Հակաբակտերիալ լամպեր
Հակաբակտերիալ լամպեր

Լույս բոլորը են օգտագործում, բայց  ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...

ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...

​Կենցաղային խորհուրդներ
​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...

Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ
Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ

Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...

Տնտեսական օճառի օգտակարությունը
Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան
Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ